Մամուլ 4 տարի առաջ - 08:58 22-04-2022

Փաշինյանը դեռ 2018-ին է ասել՝ եթե ընդդիմության առաջնորդը Քոչարյանը դառնա, իմացեք` ես հավերժ կմնամ վարչապետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, որոշել էր պատժել բոլոր նախկիններին, մանավանդ՝ նրանց, ովքեր իրեն երբեւէ «ցավեցրել» են, առաջին հանձնարարականներից մեկը եղել է Մարտի 1-ի գործը վերաբացելը եւ Ռ․ Քոչարյանի ու Ս․ Սարգսյանի մեղավորությունն ապացուցելով` դատելը:

Գործի քննությունը վերսկսվել է, բայց որոշ ժամանակ անց նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավարը զեկուցել է վարչապետին, որ Քոչարյանի եւ Սարգսյանի մեղքը հաստատող ապացույցներ ձեռք բերել գրեթե անհնարին է, եւ եթե գործը քննեն ու հասցնեն դատարան, ապա այն դատարանում է փլվելու, այսինքն` արդյունքում ստացվելու է, որ «մաքրելու ենք Քոչարյանին» եւ հերոսացնենք` դարձնելով ընդդիմության առաջնորդը:

Փաշինյանը պատասխանել է` քննեք, տարեք դատարան, իսկ եթե ստացվի, որ Քոչարյանին «մաքրենք ու հերոսացնենք»` դարձնելով ընդդիմության լիդեր, ապա դա ամենալավ նվերը կլինի ինձ, եթե ընդդիմության առաջնորդը Քոչարյանը դառնա, իմացեք` ես հավերժ կմնամ վարչապետի պաշտոնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով