Մամուլ 4 տարի առաջ - 08:32 21-05-2022

Կիսանախագահական կառավարում Արցախում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախում սահմանադրական փոփոխություններ են իրականացվում՝ անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին։ Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, համաձայն որի՝ եկող տարի, թերեւս` տարեվերջին, սպասվում են խորհրդարանական, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ։ «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,- ասված է նախագծում։
Հիմնավորումը սա է․ «Արցախի ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր եւ չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ հանրապետության նախագահի ձեռքում»։ Կիսանախագահական համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ: Նախագահը, հանդիսանալով Արցախի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն է եւ ԱԽ նախագահը: Գործող սահմանադրությամբ՝ գործադիրի ղեկավարը նախագահն է: Կառավարությունը նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող կոլեգիալ մարմինն է։ Իսկ կառավարությունը կազմված է պետնախարարից, նախարարներից, որոնց նշանակում եւ ազատում է նախագահը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան