Ներքին 4 տարի առաջ - 20:01 15-11-2021

Դու քաոս ես սփռում, ոչ թե կառավարում․ Մեսրոպ Պապիկյան

Հեղափոխության երբեմնի աջակից, Երևանի ավագանու նախկին անդամ Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քո քաղաքական որոշումների կամ որոշումների բացակայության արդյունքում են, որ զինվորները բարոյազրկված են։ Քո հախուռն, անհեռատես, զգացմունքային մակերեսային քաղաքականության արդյունքում է ամեն ինչ գնում դեպի քաոս։

Քաոսը հեղափոխություն անելու համար է լավ գործիք, պետությունը քաոսով չես կարող կառավարել։ Քո շուրջը միշտ եղել է քաոս, հետ նայիր կտեսնես՝ քաոսը ՊՆ-ում է, քաոսը ԱԱԾ-ում է, քաոսը ՊՎԾ-ում է, քաոսը ԱԺ-ում է, քաոսը նախարարություններում է, քաոս ավագանիներում է, քաոսը կուսակցությունում է, քաոսը ներքաղաքական դաշտում է, քաոսը քո կենսակերպն է։

Դու քաոս ես սփռում, ոչ թե կառավարում։ Ինչքան էլ նախարարներ փոխես բան չի փոխվի, քո նշանակած նախարարները քո կրկնօրինակներն են, քո լայթ տեսակներն են։

Դու չես կարող արժեք ստեղծել, դու միայն կարող ես քաոս ծնել և սփռել։

Հ․Գ․ Չդիմացա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի