Արտաքին 4 տարի առաջ - 14:01 18-05-2022

ԱՄՆ Կոնգրեսում Հունաստանի վարչապետի՝ Թուրքիայի հասցեին արած քննադատությունն արժանացել է ծափերի

Սպիտակ տանը Բայդենի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում` քննադատական խոսքեր հնչեցնելով Թուրքիայի հասցեին, գրում է ermenihaber-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունելության ժամանակ հյուրընկալել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և նրա ընտանիքին։ Հիշեցնելով որ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման 201-ամյակն է լրանում՝ Բայդենը շեշտել է, որ Հունաստանը ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է։

Բայդենի հետ հանդիպումից հետո Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում։ Նա ընդգծել էր, որ երկու երկրների հարաբերությունները ձևավորվում են պաշտպանության, տնտեսության և առևտրի ոլորտներում՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հունական կղզիներում։

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Միցոտակիսը նշել է, որ իրենք դեմ են Պուտինի հարձակմանը և հավելել, որ աջակցում են Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիան մշտապես խախտում է Հունաստանի օդային տարածքը, տարածաշրջանում սադրիչ դիրքորոշում է որդեգրել, և այդ պատճառով Կիպրոսի հարցում առաջընթաց չի արձանագրվում, քանի որ Թուրքիան փորձում է պարտադրել խնդիրը «երկու առանձին պետության» սկզբունքով լուծելու մոտեցումը:

Հունաստանի վարչապետի ելույթում մասնավորապես նշվել է.
«Այստեղից պետք է ուղերձ հղենք բոլոր ավտորիտար առաջնորդներին, ուստի խնդրում եմ ուշադրություն դարձնել մի հարցի, որը մեզ անհանգստացնում է վերջին 48 տարում․ Թուրքիայի իրականացրած օկուպացիան և Կիպրոսի մասնատումը... Հունաստանը միշտ բարեկամության ձեռք է մեկնում իր հարևաններին, բայց միջազգային իրավունքում կա միայն մեկ շրջանակ մեր հարևանների հետ վեճերը լուծելու համար: Մենք թույլ չենք տա այնպիսի գործողություններ, որը խախտում է մեր ազգային ինքնիշխանությունը և իրավունքները: Սա նաև վերաբերում է մեր կղզիների վրայով անօրինական թռիչքների իրականացմանը: Հետևաբար, տարածաշրջանին ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ որոշում կայացնելիս, խնդրում եմ ձեզ հաշվի առնել անկայունության վտանգը ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան թևում:

Միցոտակիսի ելույթից հետո դահլիճում բոլորը ոտքի են կանգնել և 3 րոպե ծափահարել Հունաստանի վարչապետին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով