Արտաքին 5 տարի առաջ - 23:54 14-09-2021

Պուտինն անուղղակի քննադատություն է հնչեցրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հասցեին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցով մեկնել է Մոսկվա. նախօրեին նրա հետ հանդիպում Է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդվում Է Կրեմլի կայքում: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

Ռուսաստանի նախագահը Թուրքիայի և ԱՄՆ-ի վերաբերյալ անուղղակի ակնարկով է հանդես եկել: Պուտինը նկատի ունենալով Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայությունը, նշել է, որ Սիրիայում պահպանվում են ահաբեկչության օջախներ, որոնք ճնշում են գործադրում խաղաղ բնակիչների վրա:

Պուտինը Սիրիայի գլխավոր խնդիրը համարել Է առանց ՄԱԿ-ի և սիրիական իշխանությունների թույլտվության այնտեղ օտարերկրյա ներկայության պահպանումը: Նրա կարծիքով, դա «հնարավորություն չի տալիս առավելագույն ջանքեր գործադրել երկրի համախմբման համար և նրա վերականգնման ճանապարհին այնպիսի տեմպերով շարժվելու համար, որոնք հնարավոր կլինեին, եթե ամբողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»:

Հիշեցնենք, որ դեռևս Սիրիայի մի մասը կառավարության ուժերի վերահսկողությունից դուրս է գտնվում: Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում թուրքական ուժեր, իսկ արևելքում ու հյուսիս-արևելքում, որոնք գտնվում են սիրիացի քրդերի վերահսկողության տակ, Միացյալ Նահանգների զորքերն են տեղակայված:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»