Արտաքին 4 տարի առաջ - 18:56 07-07-2022

Թուրքիայի նկատմամբ պետք է կիրառել զենքի վաճառքի էմբարգո. Հունաստանի վարչապետի ակնարկը Եվրոպային

Հունաստանի վարչապետ Կիրիակիոս Միցոտակիսը Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ակնարկել է, որ Թուրքիայի նկատմամբ պետք է կիրառել զենքի վաճառքի էմբարգո: Այդ հայտարարությունը հնչել է Հունաստան-Թուրքիա լարվածության համատեքստում:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Միցոտակիսը մասնավորապես նշել է, որ Թուրքիան բացահայտ կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունն այն դեպքում, երբ ձգտում է դառնալ Եվրամիության անդամ: Այդ ամենը, ըստ Հունաստանի վարչապետի, խիստ անընդունելի է:

«Մի բան հաստատ է. Հունաստանը թույլ չի տա որևէ մեկին կասկածի տակ դնել իր ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Եվ վստահ եմ, որ դուք բոլորդ մեր կողքին կլինեք ընթացող այս պայքարում»,- ասել է նա՝ նկատի ունենալով Թուրքիայից եկող սպառնալիքը:

Միցոտակիսը նաև նշել է, որ եվրոպական երկրները դա պիտի անպայման հաշվի առնեն, երբ երրորդ երկրներին վաճառում են զենք-զինամթերք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով