Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:08 15-05-2022

Որքան էլ կառավարությունը փորձի ներկայացնել, թե Շվեյցարիայից մի քիչ ենք վատ ապրում՝ մարդկանց կենսամակարդակի անկումն այլ բան է փաստում․ Արթուր Խաչատրյան

«Ժողովրդական խոսք կա․ «Մարդ, եթե տաղանդավոր է, տաղանդավոր է ամեն ինչում»։ Նմանապես, եթե մարդ անտաղանդ է՝ անտաղանդ է ամեն ինչում։ Կառավարությունը, որը ձախողել է երկրի պաշտպանությունը, արտաքին հարաբերությունները, չի կարող հաջողել տնտեսական քաղաքականության մեջ»։
Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա ընդգծեց, որ հասկանալու համար, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը, բավարար է մտնել որևէ տնտեսական խանութ, նայել ապրանքների գներին ու ժողովրդի գնումների։ «Գներն ահռելի աճ են ապրել․ ձեթը, որը 1,5 տարի առաջ 700-750 դրամ էր, հիմա 1000-1200 դրամ է, կարագը 4000-ից դարձել է 5000 դրամ, 1 լիտր կաթը 400-ից դարձել է 500 դրամ։ Արդյունքում՝ մարդիկ գնում են միայն այն, ինչ վաճառվում է ակցիայով, կամ այն, առանց ինչի` ապրել հնարավոր չէ։ Որքան էլ կառավարությունը ինչ-որ անհասկանալի մանիպուլիացիաներով փորձի ներկայացնել, թե Շվեյցարիայից մի քիչ ենք վատ ապրում, մարդկանց կենասամակարդակի անկումը լրիվ այլ բան է փաստում»։
Դիմելով ՀՀ ֆինանսների նախարարին՝ պատգամավորն ասաց․ «Պարոն նախարար, գոնե մի քիչ մասնագիտական պարկեշտութուն ունեցեք, երբ ասում եք, որ 2021-ին արձանագրած 5,7 տոկոս տնտեսական աճն ավելի էր, քան տարեսկզբին նախատեսած 3,5 տոկոսը, ինչո՞ւ չեք ասում, որ տարվա կեսին վերանայել էիք Ձեր կանխատեսումը ու դարձրել էիք 6,5 տոկոս։ Ցանկացած կատարողական հաշվարկվում է վերանայված պլանի նկատմամբ։
Դուք դա չգիտե՞ք, շատ լավ գիտեք։ Գիտեք, բայց թաքցնում եք, որ կառավարությունը չի ապահովել իր առջև դրված պլանային ցուցանիշը։ Նաև չեք ասում, որ 2021 թ-ի ՀՀ տնտետսական աճը ավելի ցածր էր, քան համաշխարհային տնտեսական միջինը, ինչպես նաև համադրելի երկրների տնտեսական միջինը»։


Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով