Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:10 31-07-2025

Տնտեսական անկումն անխուսափելի է. 7 տարի 1-ին դասարանում մնացածները չեն կարող 21-րդ դարում տնտեսություն զարգացնել

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Տնտեսական մեծ անկումն անխուսափելի է

Պայծառատես կամ մեծ տնտեսագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ Հայաստանին տնտեսական մեծ անկում է սպասում։ Տնտեսության մեջ ճգնաժամ այժմ կա, անկում են ապրում արտադրությունը, արտահանումը։ Ռուսաստան և Ռուսաստանից ապրանքների վերարտահանում այլևս չկա, պատերազմի պատճառով Ռուսաստանից և Ուկրաինայից հեռացածները վաղուց ավելի մատչելի երկրներ են գտել, Հայաստանից հեռացել են։

Հայաստանի ապիկար իշխանությունների պատճառով Վրաստանի իշխանությունը խնդիրներ է ստեղծում Վրաստանով հայկական բեռների տեղափոխման համար։ Անցած ավելի քան 7 տարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չիրականացրեց,պարբերաբար կեղծ հաղորդագրություններ է տարածում Հայաստանում աննախադեպ թվով աշխատատեղերի մասին։

Արդյունաբերության, գյուղատնտեսության, արտահանման ոլորտներում անկում է ։ Տնտեսությունը շարունակում է իներցիայով առաջ գնալ հանքարդյունաբերության, Երևանում մեծ ծավալով բնակարանային շինարարության շնորհիվ։ Սակայն Երևանում շինարարական բումը երկար չի կարող տևել, մայրաքաղաքում եկամտային հարկի վերադարձի չեղարկումից հետո հիպոտեկային շուկան անկում է ապրելու, ինչը դոմինոյի էֆեկտով անկում է առաջացնելու տնտեսության այլ ճյուղերում։

ՀԷՑ-ը խլելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանում օտարերկրյա լուրջ ներդրողները ներդրումներ չեն կատարելու։ Տնտեսական մեծ անկումը ժամանակի հարց է։ Այլ կերպ չէր կարող լինել, Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացածները չեն կարող 21-րդ դարում տնտեսություն զարգացնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով