Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:13 08-01-2025

Արցախի անկումն ու Շառլ Միշելի պարտությունը, միգրանտների վերջին հույսը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 8-ի միջազգային կարևոր լուրերը՝ լրագրող Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ․

Հունվարի 9-ին Hurst-ը և Oxford University Press-ը կհրատարակեն նոր գիրք՝ «Մեր հայրերի մոխիրը»: Լեռնային Ղարաբաղի անկման ներսում» անունով։ Գրքից հրապարակվել են մի քանի հատվածներ, որոցնից հատկանշանակ է այն պնդումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի բռնի ավարտը կարող էր վկայել Ռուսաստանի ազդեցության թուլացման մասին՝ Ուկրաինա նրա աղետալի ներխուժումից հետո, բայց դա նաև անձնական պարտություն էր Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի համար։ Գրքի հեղինակներն ուշադրություն են հրավիրել այն բանին, որ Արցախի անկմանը զուգահեռ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բանակցություններ էր վարում Բաքվի հետ՝ վառելիքի շուրջ նոր գործարքների վերաբերյալ:

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախ «շնորհավորել է Ադրբեջանին իր տարածքներն օկուպացիայից ազատելու կապակցությամբ և ասել, որ իրենք շատ ուրախ են դրա համար»։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշենք նաև, որ Ալի Աքբար Ահմադիանը կժամանի նաև Երևան, որտեղ վաղը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր։ Այս մասին սերբական Novosti հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Սերբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Միլան Մոիսիլովիչը։ Մոյսիլովիչն այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները դժվարացրե՞լ են սերբական բանակի կողմից ռուսական զենքի կիրառումը։ Սերբիայի բանակի գլխավոր շտաբի պետի խոսքով, քանի որ նախկին Խորհրդային Միությունում արտադրված զենքերը ծառայում են աշխարհի մեծ թվով զինված ուժերում, ինչպես նաև արտադրվում են մի շարք երկրներում լիցենզիաներով, Սերբիան գտել է պահեստամասերի մատակարարման և ռազմական տեխնիկայի պահպանման միջոց նույնիսկ պատժամիջոցների պայմաններում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով