Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:36 10-01-2025

Փաշինյանի ջանքերն ու Թուրքիայի գովասանքը, ԵՄ-ի նոր առաջարկը, Հայկ Մարությանի հույսը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 10-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Թուրքիայից հերթական անգամ գովերգել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մասնավորապես այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իրենք կարևորում են խաղաղության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դրական ուղերձները։ «Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Նա դիրքորոշում է հայտնում խաղաղության օգտին և նպաստում այս գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է թուրք պաշտոնյան՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։

Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող Միրիամ Լեքսմանը ողջունել է ՀՀ կառավարության որոշումը՝ սկսելու ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ «Նրանք, ովքեր բավարարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն»,- գրել է նա՝ X-ի իր միկրոբլոգում: Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը դրական է գնահատել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը։

Այսօր ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու, ճանապարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»,- գրել է նա։ Ավելի ուշ՝ Բաբայանը հայտնեց, որ Ոստիկանությունն իրեն ազատ է արձակել՝ պնդելով, որ իրեն ապօրինի զենք ունենալու մեջ չեն կասկածում, իսկ իր ընկերներին կասկածում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»