Արտաքին 4 տարի առաջ - 23:35 14-05-2022

Թուրք ժողովուրդը խնդրում է արգելափակել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ թուրք ժողովուրդը դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքին Հյուսիսատլանտյան դաշինք և խնդրում է իրենց երկրի ղեկավարությանն արգելափակել այդ գործընթացը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախարարի խոսքով, Թուրքիայի դաշնակիցների և բարեկամների կողմից «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (որին Անկարան ծայրահեղական խմբավորում է համարում) աջակցելը վրդովեցուցիչ է և անընդունելի։ Չավուշօղլուն պնդում է, որ կուսակցության դեմ Թուրքիայի պայքարի պատճառով պաշտպանական արտադրանքի մատակարարման սահմանափակումներ են մտցրել Անկարայի համար. դրանց մի մասը ներկրվել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալ ծրագրող պետություններից։

Ըստ նրա՝ թուրք ժողովրդի մեծամասնությունը դեմ է այդ երկրների անդամակցությանը, քանի որ վերջիններս աջակցում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» և «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» կուսակցությանը, որին Թուրքիան համարում է քրդական կուսակցության սիրիական ճյուղ:

«Այդ պատճառով մեր ժողովուրդը խնդրում է մեզ արգելափակել անդամակցության գործընթացը։ Բայց այդ խնդիրները պետք է քննարկվեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների և այս երկրների հետ»,- ասել է Չավուշօղլուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»