Արտաքին 4 տարի առաջ - 13:56 01-07-2022

Թուրքիան դեռ կարող է արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ. Էրդողան

Անկարայի, Ստոկհոլմի և Հելսինկիի միջև եռակողմ համաձայնագրի կնքումից երկու օր անց, որը վերացրեց սկանդինավյան երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հիմնական խոչընդոտը, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ գործընթացը դեռ կարող է արգելափակվել, եթե համաձայնագրի կողմերը չկատարեն իրենց խոստումները:

Մադրիդում ՆԱՏՕ-ի ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի փակումից առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ստորագրված 10 էջանոց համաձայնագիրը Թուրքիայի հաղթանակն է։

Նա հատուկ ընդգծել է Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից Թուրքիայի պահանջի բավարարումը՝ կապված ահաբեկչության մեջ կասկածվող արգելված քրդական խմբավորումների հետ կապ ունեցող անձանց կամ վատահամբավ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների արտահանձնման հետ, ում Անկարան մեղադրում է 2016թ.-ի պետական հեղաշրջման փորձի մեջ:

Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ եթե Եվրոպայի հյուսիսային երկու երկրները դրժեն իրենց խոստումները, Թուրքիայի խորհրդարանը կարող է հրաժարվել երեքշաբթի օրը կնքված պայմանագրի վավերացումից։

ՆԱՏՕ-ի նոր անդամի մուտքը պահանջում է դաշինքի բոլոր 30 անդամ երկրների պաշտոնական հաստատումը, որոնցից յուրաքանչյուրը վետոյի իրավունք ունի։

«Նախ, Շվեդիան և Ֆինլանդիան պետք է կատարեն իրենց պարտավորությունները, և դա գրված է տեքստում: Չկատարելու դեպքում մենք, իհարկե, ոչ մի դեպքում այդ փաստաթուղթը չենք ներկայացնի խորհրդարան»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով