Արտաքին 4 տարի առաջ - 10:56 16-06-2022

ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Շվեդիայի և Ֆինլանդիայի պատասխանները չեն համապատասխանում Անկարայի ակնկալիքներին. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ սկանդինավյան երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված Անկարայի պահանջների վերաբերյալ Շվեդիայից և Ֆինլանդիայից ստացված պատասխանները չեն համապատասխանում թուրքական կողմի ակնկալիքներին։

«Մենք համապատասխան փաստաթղթեր ենք ուղարկել և՛ ՆԱՏՕ-ին, և՛ այդ երկու երկրներին: Մեր ստացած փաստաթղթերը հեռու են մեր ակնկալիքներից: Մենք նորից (պահանջներ) ենք ուղարկել, սպասում ենք պատասխանի: Գնդակն այժմ նրանց կողմում է»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Եթե բանակցություններ լինեն, դրանք պետք է ընթանան մեր փաստաթղթերի հիման վրա: Կցանկանայինք հիշեցնել նրանց (Շվեդիային և Ֆինլանդիային) գրավոր պատասխաններ ուղարկելու անհրաժեշտության մասին»,- հավելել է Չավուշօղլուն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, կրկնել է, որ Անկարայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում չի փոխվի, քանի դեռ նրանք չեն վերանայել իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։ Թուրքիայում դրանց թվում են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), այսպես կոչված, Սիրիայի ինքնապաշտպանության ուժերը (SNS) և «FETO կազմակերպությունը»։ Վերջինիս Թուրքիայում մեղադրում են 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պետական ​​հեղաշրջման փորձի մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան