Արտաքին 4 տարի առաջ - 15:33 29-04-2022

Մաքսիմ Գալկինին եթերում կփոխարինի Նիկոլայ Ցիկարիձեն

Ռուսական Առաջին ալիքը կփոխի «Այսօր երեկոյան» ռեյտինգային հաղորդաշարի հաղորդավարին այն բանից հետո, երբ նա հրապարակավ արտահայտվեց Ուկրաինայում պատերազմի դեմ. Մաքսիմ Գալկինի փոխարեն եթերը կվարի պարող Նիկոլայ Ցիկարիձեն։ Այս մասին գրում են «Կոմսոմոլսկայա պրավդան» և «ՍթարՀիթը»՝ հղում անելով նկարահանման մասնակիցներին։

Նախօրեին «ՍթարՀիթը» հաղորդել էր, որ Գալկինը ծրագրում փոխարինվելու է հակապատերազմական արտահայտությունների պատճառով։

Հեռուստալրագրող Մարիա Բորզունովան, հղում անելով անանուն աղբյուրի, հայտնել է, որ պայմանագրի խզումն ուղղակիորեն կապված է հակապատերազմական ելույթների հետ։ Ալիքը պաշտոնապես սա չի մեկնաբանել։

Ուկրաինայում պատերազմի սկզբից ևեթ Մաքսիմ Գալկինը քննադատել է Ռուսաստանի իշխանությունների գործողությունները և կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը։ Հակամարտության ֆոնին նա և իր տիկինը՝ երգչուհի Ալլա Պուգաչովան, հեռացել են Ռուսաստանից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում