Ավելին 5 տարի առաջ - 22:54 24-06-2021

Սնուփ Դոգը հին մեմ է հրապարակել՝ Մաքսիմ Գալկինի և փոքրիկ շախմատիստի մասնակցությամբ

Ռեփեր Սնուփ Դոգն իր Instagram- ում անսպասելիորեն տեղադրել է ռուս հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի և փոքրիկ շախմատիստի մասնակցությամբ մի հին մեմ։ Հրապարակումը ավելի քան 2.7 միլիոն դիտում է հավաքել և ավելի քան 4000 մեկնաբանություն:

Երաժիշտը տեղադրել է «Բոլորից ամենալավը» մանկական տաղանդների շոուից մի հատված, որը Գալկինը վարում է Առաջին ալիքում։ Տեսանյութում ներկայացված է այն պահը, երբ երեք տարեկան Միխայիլ Օսիպովին առաջարկում են շախմատ խաղալ աշխարհի տասներկուերորդ չեմպիոն Անատոլի Կարպովի հետ: Սկզբում Գալկինն ինքն է փորձում խաղալ տղայի հետ, որից հետո օգնության է կանչում Կարպովին:

Մեկնաբանություններում ակտիվ են եղել նաև ռուսները։ Նրանք ողջույններ են փոխանցել երաժշտին, գրել են, որ սա «Սնուփ Դոգի ամենաանսպասելի գրառումն է», ուրախացել են, որ նա «չի մոռանում Ռուսաստանը» և տարբեր ձևերով արտահայտել են իրենց ծայրաստիճան զարմանքը, այդ թվում անպարկեշտ բառերով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»