Ներքին 2 տարի առաջ - 20:48 03-09-2024

Սնուփ Դոգը 8-րդ դասարանի դասագրքից ողջունում է Փաշինյանի կրթական բարեփոխումները

Այս ուսումնական տարվանից Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է նաև 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում։

Տարաբնույթ նորությունների շարքում առանձնանում է «Երաժշտություն» և «Կերպարվեստ» առարկաների ներդնումը նաև 8-րդ դասարանում։

«Երաժշտություն» առարկայի համար երաշխավորված դասագրքերը 2-ն են, որոնցից մեկը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակության և Ռուզաննա Եսայանի հեղինակությամբ գիրքը, արդեն համացանցում լայն քննարկումների առիթ է տվել։



Դասագրքի առաջին մասում ուսումնասիրվում են ժամանակակից երաժշտատեսակները։ Բնական է, որ այդ ցանկում ներառված է նաև ռեփ ժանրը։ Եվ որպես ժանրի կարկառուն ներկայացուցիչ՝ դասագրքում տեղ է գտնել նաև Սնուփ Դոգը։



Կարելի է ենթադրել, որ սա վարչապետի ընտանիքին հաճոյանալու մի եղանակ է․ չէ՞ որ Սնուփ Դոգը Աշոտ Փաշինյանի սիրելի երգիչն է։ Ամիսներ առաջ Սնուփ Դոգը ԿԳՄՍՆ միջոցներով պիտի ժամաներ Հայաստան, ինչը, սակայն, չիրականացավ, քանի որ Աշոտ Փաշինյանի սիրելի երգիչը «գցեց» ՀՀ ԿԳՄՍՆ-ին։

ԿԳՄՍՆ-ն, սակայն, չհուսահատվեց․ այժմ էլ Փաշինյաններին հաճոյանալու նոր եղանակ է ընտրել․ Սնուփ Դոգի «արվեստը» ուսումնասիրվում է հիմնական դպրոցում։ Հետաքրքիր է, իսկ Սնուփ Դոգի կենսագրության, նախասիրությունների մասին ուսուցիչը ի՞նչ պիտի հաղորդի աշակերտին․․․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով