Ներքին 5 տարի առաջ - 22:21 09-07-2021

Վահան Քերոբյանը և Մաքսիմ Ռեշետնիկովը պայմանավորվել են ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր

Հուլիսի 8-ին Մոսկվայում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում Մաքսիմ Ռեշետնիկովն առաջարկել է մշակել տնտեսական համագործակցության նոր ծրագիր, որով այսուհետ կհամակարգվեն բոլոր համատեղ ներդրումային ծրագրերը: Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության նախորդ ծրագիրը ավարտվել է 2020 թվականին, նախարար Ռեշետնիկովն ընդգծել է նոր երկարաժամկետ ռազմավարական փաստաթուղթ ունենալու անհրաժեշտությունը:

Ներդրումային նախագծերի մշակման նպատակով Վահան Քերոբյանը և Մաքսիմ Ռեշետնիկովը պայմանավորվել են ստեղծել ներդրումային համագործակցության գծով համատեղ աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երկու կողմերի փոխնախարարներ:

Գործընկերներն անդրադարձել են Հայաստանի և ՌԴ-ի միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրի խոչընդոտներին՝ կապված ՌԴ-ում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների հետ կապված գինիների նկատմամբ լրացուցիչ պահանջների հաստատման հետ:

Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ռուս գործընկերոջը ներկայացրել է երկկողմ առևտրի ոլորտում առկա թաքնված խոչընդոտները, որոնք դժվարացնում են ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը: Մասնավորապես՝ նա նշել է, որ Ռուսաստանում փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի հետ առևտրի ժամանակ դեռևս հարկային դժվարությունների են հանդիպում:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային կառավարությունների հետ ուղիղ համագործակցության կարևորությունը՝ նշելով Սվերդլովսկի մարզի հետ հուլիսի 6-ին ստորագրված համաձայնագիրը՝ առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական հարաբերությունների իրականացման մասին։ Մաքսիմ Ռեշետնիկովն իր խոսքում կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդումը և առաջարկել ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։

Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը` կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ուժեղացնել երկու երկրների միջև ինտեգրացիոն գործընթացները` օգտագործելով ԵԱՏՄ ողջ ներուժը: Նրանք քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում երկու երկրների արտադրանքի՝ մետաղագործության, քիմիական արդյունաբերության և գինեգործության ոլորտների ապրանքների համատեղ իրացման հարցերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ լոգիստիկ կենտրոն ստեղծելու հարցը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

ՌԴ-ն ՀՀ առաջատար առևտրային գործընկեր է` ապահովելով հանրապետության արտաքին առևտրաշրջանառության գրեթե 30,3 տոկոսը: 2015 թվականի հունվարին Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո և մինչև համավարակը երկկողմանի առևտուրն աճել է 2 անգամ` 1,26 մլրդ-ից մինչև 2,51 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող