Ներքին 3 տարի առաջ - 19:43 10-03-2023

Վահան Քերոբյանը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի կապի նախկին նախարար Սուվի Լինդենին։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերը և նշել, որ տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա։

Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, երկարաժամկետ համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել արևային էներգիայի օգտագործմանը, կանաչ ջրածնի արտադրությանը, հանքարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը։

Կարևորվել է հայ-ֆինլանդական գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի