-
Խոսք 5 տարի առաջ - 20:28 20-09-2021

Թուրքական ապրանքների արգելքը լավ հնարավորություն է Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդման համար. իրանական վերլուծական կենտրոն

Իրանի խորհրդարանի հետազոտությունների կենտրոնը «Ղարաբաղի ճգնաժամից հետո Հայաստանի և Իրանի միջև տնտեսական դիվանագիտության ամրապնդման ուղիները» թեմայով պատրաստել է զեկույց։

Զեկույցում նշված է, որ չնայած Հայաստանի տնտեսությունը փոքր է, սակայն չպետք է անտեսել դրա հնարավորությունները՝ հաշվի առնելով ՀՀ-ի հետ երկարամյա կայուն և առանց լարվածության քաղաքական հարաբերությունները:

Նշված է, որ Հայաստանի ու Իրանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար լավ հնարավորություն են Հայաստանում թուրքական ապրանքների արգելքն ու ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը: Հայ-իրանական առևտրային և տնտեսական կարողությունների օգտագործման համար զեկույցի հեղինակներն առաջարկում են նվազագույնը 20-ամյա համագործակցության հուշագիր ստորագրել, որը Հայաստանում թուրքական ապրանքներն իրանականով փոխարինելու հիմքեր կստեղծի:

Զեկույցում նշված է, որ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումների ֆոնին հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու առևտրաշրջանառության աճը Անկարային և Բաքվին ուղերձ կլինի առ այն, որ հայ-իրանական սահմանն Իրանի համար շատ կարևոր է:

Հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման գործում, ըստ իրանցի փորձագետների, մեծ ներդրում կարող են ունենալ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովը, Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը, առևտրի պալատը, ազատ տնտեսական գոտիների միջև կապերի ընդլայնումը, բանկային համակարգի խնդիրների լուծումը և այլն:

Հեղինակները նշում են, որ առևտուրը միակողմանի չպետք է լինի, և Իրանը ևս պետք է հնարավորություն ստեղծի Հայաստանից որոշ ապրանքներ ներկրելու համար, որպեսզի Հայաստանը ևս օգուտներ ունենա: Նրանք ընդգծում են, որ Հայաստանի տնտեսությունը փոքր է, և ներկրման ծավալները չեն կարող այնքան մեծ լինել, որ վնաս հասցնեն տեղական արտադրությանը: Ըստ հեղինակների՝ չպետք է մոռանալ նաև, որ երբ կորոնավիրուսի համավարակի սկզբում Իրանը բժշկական սպիրտի կարիք ուներ, այն առաջինը Հայաստանից է ներկրվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով