Ներքին 3 տարի առաջ - 19:37 14-03-2023

Վահան Քերոբյանը ԱՄՀ պատվիրակության հետ քննարկել է վերջին տնտեսական զարգացումներին և ռիսկերին վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը եւ ներկայացրել տնտեսության ոլորտի ձեռքբերումներ, անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառմանը։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տնտեսական զարգացումներին, հեռանկարներին և ռիսկերին, արտահանման ռազմավարության և արտաքին մրցունակության բարելավման միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, փոքր և միջին ձեռներեցության աջակցության առաջնահերթություններին, ֆինանսների հասանելիությանը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով