Արտաքին 4 տարի առաջ - 12:46 29-04-2022

Ռուսաստանում «Հարավային Ռուսիա» ստեղծելու ծրագրեր են մշակվում

Կրեմլը դիտարկում է ռուսական բանակի կողմից գրավված ուկրաինական տարածքներում «Հարավային Ռուսիա» կոչվող քվազիպետություն ստեղծելու սցենարը՝ համաձայն «Ազատություն» ռադիոկայանի «Սխեմաներ» նախագծի հետաքննության։
Նոր պետության ստեղծման ծրագրերը շարադրված են փաստաթղթում, որը հայտնվել է «Սխեմաներ»-ի տրամադրության տակ։ Փաստաթուղթը կոչվում է «Հարավռուսական Ժողովրդական Խորհրդի մանիֆեստ»: Լրագրողները վերլուծել են փաստաթուղթը և հայտնաբերել, որ դրա մշակմանը մասնակցել են նաև «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Այսպես կոչված «Մանիֆեստը» սկսվում է բացատրությամբ, որ Ուկրաինա պետությունը, 2014թ.-ին «օրինական ընտրված նախագահի» տապալումից հետո, «կորցրել է իր լեգիտիմությունը Ուկրաինական ԽՍՀ սահմաններով», և «ի պատասխան ահաբեկչությանը և նացիզմի ու բանդերիզմի գաղափարախոսության տոտալիտար պարտադրմանը», Հարավռուսական Ժողովրդական Խորհուրդը հայտարարում է իշխանությունն իր ձեռքը վերցնելու և նոր «Հարավային Ռուսիա» պետություն ստեղծելու որոշման մասին՝ որպես «Կիևյան-Նովգորոդյան Ռուսիայի ժառանգորդ Իլյա Մուրոմեցի և Ալեքսանդր Նևսկիի հետ», Զապորոժյան Սեչի ժառանգորդ, «Եկատերինա Մեծի ստեղծած Նովոռոսիայի» ժառանգորդ և, միևնույն ժամանակ, Ուկրաինական ԽՍՀ իրավահաջորդ։
Տեքստում ռուսերենը կոչվում է լեզու, իսկ ուկրաիներենը՝ բարբառ։ Մանիֆեստը հայտարարում է «համաժողովրդական հանրաքվե» անցկացնելու ծրագրերի մասին։
Ըստ «Սխեմաներ»-ի, փաստաթղթի հավանական հեղինակը Ռոմանով Ռոման Նիկոլաևիչն է, այն ստեղծվել է ապրիլի 16-ին, համակարգիչը, որի վրա փաստաթուղթը ստեղծվել է՝ պատկանում է «Եդինայա Ռոսիա»-ին: Ռոման Ռոմանովը «Եդինայա Ռոսիայի» կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահի տեղակալն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում