Ներքին 4 տարի առաջ - 23:36 25-06-2022

Մշակվում է Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման առաջիկա 5 տարիների ռազմավարությունը

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թվականների ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները: Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված հանձնաժողով հրավիրել էր քննարկում՝ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետ Մհեր Խեչումյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, համայնքապետարանների, զբոսաշրջության ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք:

Հ. Մկրտչյանը տեղեկացրել է, որ զբոսաշրջության ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը կկազմակերպվի 4 փուլով. համայնքային պատասխանատուների օգնությամբ կկատարվի ռեսուրսների և հնարավորությունների գնահատում, համայնքները սեղմ ժամկետներում կներկայացնեն, թե ինչ վիճակում են իրենց համայնքների վարչական սահմաններում գտնվող պատմամշակութային կոթողները, հարակից տարածքները, ենթակառուցվածքները, սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունների բնույթն ու ցանկը, նաև՝ տեղեկատվություն այն մասին, թե իրենց բնակավայր եկող զբոսաշրջիկին հետաքրքրող և տարածաշրջանին բնորոշ ի՞նչ յուրահատուկ առաջարկ ունեն:

Լուրջ քննարկման առարկա կդառնան զբոսաշրջային ուղիների՝ համայնքային ենթակառուցվածքների մասով առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Ըստ ժամանակացույցի, հոկտեմբերի ամսին Լոռու մարզը կունենա առաջիկա 5 տարիների զբոսաշրջության ռազմավարության նախագիծը, որը մշակելուց հետո քննարկման կներկայացնի ավելի լայն շրջանակների:

Լոռու մարզպետի տեղակալ Հ. Ավետիսյանը, կարևորելով Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների մեկնարկը, նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի միջոցով նոր հնարավորություններ են բացվում համայնքների համար, որոնց դիմելով և միջոցները նպատակային օգտագործելով՝ համայնքները կարող են զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովել դեպի իրենց համայնքներ: Փոխմարզպետը ներկաներին կոչ է արել համագործակցել, արդյունավետ աշխատել և իրենց ներդումն ունենալ մարզի ռազմավարության մշակման աշխատանքներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի