Ներքին 1 տարի առաջ - 18:57 22-08-2025

Կառավարության և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությունը կարևոր է տուրիզմի զարգացման համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Նասեր Ալ-Նուեյսին:

Վարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև սերտ համագործակցությունը՝ մեր երկրում տուրիզմի ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում այս տարի զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է այցելությունների դրական դինամիկա և կարևորել կազմակերպության աջակցությամբ զբոսաշրջության ռեգիոնալ փաթեթների պատրաստումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է կազմակերպության աջակցության անհրաժեշտությունը Զբոսաշրջության ռազմավարության մշակման գործում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի