Արտաքին 4 տարի առաջ - 16:08 28-04-2022

Max Factor և Hugo Boss ապրանքանիշների սեփականատերը հեռանում է Ռուսաստանից

Կոսմետիկայի և պարֆումերիայի Coty ընկերությունը որոշել է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում, հաղորդում է Reuters-ը։

2021 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել Coty-ի համաշխարհային վաճառքի 3%-ից փոքր-ինչ ավելին:

Ընկերությունը հայտարարել է, որ Ռուսաստանից դուրս գալը չի ​​ազդի 2022 ֆինանսական տարվա (ավարտվում է սեպտեմբերի 30-ին) եկամտի և շահույթի թիրախների վրա, քանի որ ամառային սեզոնին ռուսական բիզնեսի ներդրումն ավանդաբար նույնիսկ սովորականից ցածր է եղել:

Coty-ին են պատկանում այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Covergirl-ը, Max Factor-ը, Alexander McQueen-ը, Bottega Veneta-ն, Burberry-ն, Calvin Klein-ը, Hugo Boss-ը, Tiffany & Co-ն:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները