Արտաքին 5 տարի առաջ - 21:33 27-01-2021

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է BOEING 737 MAX-Ի ԿԻՐԱՌՈՒՄԸ

Մեծ Բրիտանիան հաստատել է Boeing 737 Max ինքնաթիռի օգտագործման վերսկսումը, որն արգելվել էր երկու ինքնաթիռի վթարներից հետո: Այդ մասին հայտնում է երկրի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Քաղաքացիական ավիացիայի վարչությունը բրիտանական ավիաընկերություններին թույլ կտա խիստ վերահսկողությամբ Boeing 737 Max ինքնաթիռներով ուղևորային թռիչքներ իրականացնել։ Փոփոխությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից։

Ինքնաթիռներին թույլատրվում է թռիչքներ իրականացնել նաև Միացյալ թագավորության օդային տարածքում։

Դրանից առաջ նման որոշումներ կայացվել էին ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA), ինչպես նաև Կանադայի և Եվրամիության կարգավորող մարմինների կողմից: ԱՄՆ Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Boeing-ը համաձայնվել է վճարել 2.5 միլիարդ դոլար 737 Max ինքնաթիռների դավադիր գործը կարգավորելու համար:

Երկու վթարներից հետո Boeing 737 MAX-ը արգելվել է մի քանի երկրներում: Առաջին աղետը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում: Դրան զոհ է գնացել 189 մարդ: Երկրորդ ավիավթարը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 10-ին: Այդ ժամանակ Եթովպիայում վթարի է ենթարկվել Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը: Արդյունքում զոհվել է 157 մարդ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»