Արտաքին 5 տարի առաջ - 12:30 17-07-2021

ԱՄՆ-ում ավիաընկերությունները ստուգելու են մոտ 2500 Boeing 737 ինքնաթիռ

ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն ամերիկյան ավիափոխադրողներին հանձնարարել է ստուգել մոտ 2500 Boeing 737 ինքնաթիռի սրահում դիֆերենցիալ ճնշման անջատիչի վիճակը, հաղորդում է ABC-ն:

Նշվում է, որ նման անսարքությունը կարող է հանգեցնել անձնակազմի աշխատունակության կորստի՝ թթվածնի պակասի պատճառով: Boeing 737-ն ունի դիֆերենցիալ ճնշման երկու անջատիչ, ուստի եթե դրանցից մեկը խափանվի, պահուստային տարբերակը կշարունակի գործել: Սակայն եթե երկու անջատիչներն էլ անսարք են, ապա ավելի քան 3 հազար մետր բարձրության վրա նախազգուշացման համակարգը կարող է չաշխատել: Այդ դեպքում սրահում թթվածնի մակարդակը կարող է իջնել «վտանգավոր ցածր» աստիճանի:

Ավիաընկերություններին 90 օր ժամանակ են տվել ինքնաթիռները ստուգելու և անհրաժեշտության դեպքում անջատիչները փոխելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով