Արտաքին 4 տարի առաջ - 16:41 30-12-2021

Եռամյա արգելքից հետո Ինդոնեզիան թույլատրել է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը չեղարկել Է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքի արգելքը, որը երեք տարի առաջ սահմանվել Էր Lion Air ավիաընկերության օդային հանրանավի աղետի ենթարկվելուց հետո: Այդ մասին հաղորդել Է BBC-ն:

Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները փետրվարին վերսկսելու մասին եթովպական Ethiopian Airlines-ը հաղորդել Է դեկտեմերի 27-ին: Lion Air-ի Boeing-ն ընկել Է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին վերթիռից անմիջապես հետո, իսկ 2019 թվականի մարտի 11-ին աղետի Է ենթարկվել Ethiopian Airlines-ի նույնպիսի օդային հանրանավը: Երկու աղետների զոհ Է դարձել 336 մարդ:

Դրանցից հետո 737 MAX ինքնաթիռների թռիչքներն ամբողջ աշխարհում դադարեցվել են, մինչեւ որ Boeing-ը փոփոխություններ չմտցրեց MCAS-ի համակարգում եւ չապացուցեց դրա կարգավորիչների հուսալիությունը:

Garuda ինդոնեզական խոշորագույն ավիափոխադրողը հաղորդել Է, որ չի պլանավորում 737 MAX-ը վերադարձնել իր օդանավերի հավաքակազմ, քանի որ ընկերությունը գտնվում Է վերակազմման գործընթացում: Garuda-ն թռիչքների արգելքից առաջ ուներ այդ մոդելի միայն մեկ ինքնաթիռ, այնուհետեւ փոխադրողը որոշեց կրճատել ընդհանուր ավիապարկը՝ 142 ինքնաթիռներից հասցնելով 66-ի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով