Թուրքիայի արևելքում՝ Վան-Օզալփ մայրուղու վրա, բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով յոթ մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել, հայտնում է Milliyet թերթը։
«Վթարի հետևանքով յոթ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Վթարի մասին հաղորդումներից հետո դեպքի վայր են ուղարկվել շտապ բժշկական օգնության խմբեր, ոստիկանություն, ժանդարմերիա, Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության և Ազգային բժշկական փրկարարական խմբի աշխատակիցներ, ինչպես նաև հրշեջ ծառայության ստորաբաժանումներ։