Ֆրանսիան կմասնակցի Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններին, որոնք նախատեսված են նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում։ Այս մասին նոյեմբերի 8-ին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Ըստ նրա, եվրոպական կողմը լայնորեն ներկայացված կլինի հանդիպմանը, որին պետք է մասնակցեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները։ Թե ով է ներկայացնելու Փարիզը, դեռ որոշված չէ։
«Եվրոպացիները պատշաճ կերպով ներկայացված կլինեն, և Ֆրանսիան կլինի Աբու Դաբիում՝ մասնակցելու այս քննարկումներին։ Առայժմ չեմ կարող ասել, թե կոնկրետ ով կներկայացնի Ֆրանսիան, բայց նա հաստատ այնտեղ կլինի»,- հայտարարել է Բարոն։
«Ֆրանսիան կհնչեցնի Եվրոպայի ձայնը, որին տեղի ունեցողն անմիջականորեն առնչվում է»,- հավելել է նախարարը։
Բանակցությունները դադարեցվել են փետրվարին Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո։ Աբու Դաբիի հանդիպումը պետք է դառնա դիվանագիտական գործընթացը վերսկսելու փորձ։