Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:00 26-04-2022

Տարակարգ՝ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին

ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովում քննարկվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Անդրեասյանն ասաց, որ նախագիծն իր մեջ ներառում է մի շարք իրավական ակտեր, ավելի կոնկրետ՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ՝ հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ, որը բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների, ըստ տարիքային խմբերի զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման վերջնարդյունքների ապահովման հիմքերը։

«Նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, խնամքին և հսկողությանը միտված ծառայություններ պետք է լինեն, որոնք ապահովվում են սահմանված նորմատիվների առկայության պայմաններում՝ պայմանագրային հիմունքներով»,- ասաց փոխնախարարը։

Փոխնախարարը հավելեց, որ սահմանվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու կարգերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան