Արտաքին 4 տարի առաջ - 14:58 31-03-2022

Շվեդիայի օդային տարածքը խախտած ՌԴ ինքնաթիռները զինված են եղել միջուկային զենքով

Ռուսական երկու ինքնաթիռները, որոնք մարտի 2-ին խախտել են Շվեդիայի օդային տարածքը Գոտլանդի մոտ, զինված են եղել միջուկային զենքով։ Այս մասին հաղորդել է շվեդական TV4 հեռուստաալիքը։

Նշվում է, որ միջադեպը կանխամտածված գործողություն էր՝ Շվեդիային ահաբեկելու նպատակով։

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ մարտի 2-ին Կալինինգրադի ավիաբազայից օդ է բարձրացել ռուսական չորս ինքնաթիռ։ Երկու Սու-24 գրոհային ինքնաթիռներին ուղեկցել են երկու Սու-27 կործանիչներ։

Գրոհայինները, TV4-ի աղբյուրների տեղեկատվությամբ, զինված են եղել միջուկային զենքով։

«Ուկրաինայի պատերազմի պատճառով Շվեդիայի ռազմաօդային ուժերը բարձրացրել են պատրաստականությունը և նախապես նկատել են, որ ռուս օդաչուները ուղևորվում են դեպի Գոտլանդ… Շվեդիայի օդային տարածքի խախտումը տևել է մոտ մեկ րոպե։ Ի պատասխան՝ երկրի օդուժը բարձրացրել է երկու JAS 39 Gripen կործանիչներ։ Հենց այդ ժամանակ հաստատվել է, որ ռուսական ինքնաթիռները զինված են եղել միջուկային մարտագլխիկներով»,- հստակեցրել է հեռուստաալիքը։

Շվեդիայի զինված ուժերը չեն մեկնաբանում այս տեղեկությունը, սակայն նշում են իրավիճակի լրջությունը:

«Մենք սա գնահատում ենք որպես գիտակցված գործողություն: Սա շատ լուրջ է, հատկապես այն պատճառով, որ նրանք պատերազմող երկիր են»,- ասել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Կարլ-Յոհան Էդստրեմը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով