Արտաքին 4 տարի առաջ - 10:50 08-02-2022

Պուտինը ՆԱՏՕ-ին սպառնացել է միջուկային զենքով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Ուկրաինան հայտնվի ՆԱՏՕ-ում, ապա դաշինքի մյուս անդամ երկրները կարող են ռազմական հակամարտության մեջ ներքաշվել առաջատար միջուկային տերություններից մեկի՝ Ռուսաստանի հետ։ Այս մասին Պուտինը հայտարարել է փետրվարի 8-ի գիշերը, ռուս-ֆրանսիական բանակցություններից հետո, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

«Եթե Ուկրաինան ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում և փորձի ռազմական ճանապարհով հետ վերցնել Ղրիմը, ապա եվրոպական երկրներն ավտոմատ կերպով ռազմական հակամարտության մեջ կներքաշվեն Ռուսաստանի հետ»,- ասել է Պուտինը։

Միաժամանակ նա խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ներուժն անհամեմատելի է։

«Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը առաջատար միջուկային տերություններից է, իսկ արդիականության որոշ բաղադրիչներով նույնիսկ գերազանցում է շատերին: Հաղթողներ չեն լինի: Դուք կներքաշվեք այս հակամարտության մեջ ձեր կամքին հակառակ»,- ասել է Պուտինը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով