Արտաքին 5 տարի առաջ - 16:52 12-06-2021

ԱՄՆ-ը կավելացնի միջուկային զենքով ավիաբազաների թիվը

ԱՄՆ-ը ծրագրում է մինչև 2030 թվականը ավելացնել միջուկային զենք տեղակայող ռազմավարական ավիաբազաների թիվը՝ երկուսից հասցնելով հինգի: Այս մասին հայտնում է Ամերիկացի գիտնականների դաշնությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Ներկայումս ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչները՝ B-52H Stratofortress, B-2 Spirit և B-1B Lancer, գտնվում են Մայնոտում (Հյուսիսային Դակոտա նահանգ), Ուայթմենում (Միսուրի նահանգ), Բարքսդեյլում (Լուիզիանա նահանգ), Էլսուորթում (Հարավային Դակոտա նահանգ) և Դայեսում (Տեխասի նահանգ):

Այդպիսի ավիաբազաների քանակը կավելանա՝ կապված նոր ռազմավարական ռմբակոծիչ B-21 Raider-ի՝ ամերիկյան ռազմաօդային ուժեր ներգրավելու հետ: Նրանք տեղակայված կլինեն Էլսուորթ, Դայես և Ուայթմեն ավիաբազաներում: Այնտեղ ստեղծվելու են պահեստարաններ միջուկային ռումբերի և միջուկային մարտագլխիկներով թևավոր հրթիռների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով