Արտաքին 4 տարի առաջ - 18:57 29-03-2022

ԵՄ-ն, հետևելով G7-ին, մերժել է գազի դիմաց ռուբլով վճարելու ՌԴ պահանջը

Եվրամիությունը, հետևելով G7-ին, մերժել է Ռուսաստանի պահանջը՝ բնական գազի դիմաց ռուբլով վճարելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մասնակցել է G7-ի անդամ երկրների կողմից այս հարցի քննարկմանը, ուստի G7-ի եզրակացությունները արդարացի են նաև ԵՄ-ի համար։

«Մեր դիրքորոշումը նույնն է, ինչ G7-ինը»,- հայտարարել է Մամերը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպես կարձագանքի Եվրամիությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հանձնարարականին։

«Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ասել ենք, որ մատակարարումները պետք է իրականացվեն դոլարով կամ եվրոյով»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան