Արտաքին 4 տարի առաջ - 16:15 28-03-2022

Պուտինը հանձնարարել է մինչև մարտի 31-ը ԵՄ երկրներից պահանջել գազի դիմաց վճարել ռուբլով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը, Կենտրոնական բանկին և «Գազպրոմին» հանձնարարել է մինչև մարտի 31-ը զեկույց պատրաստել, այսպես կոչված, ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումների արժույթը ռուբլու փոխելու վերաբերյալ։

Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։ Հանձնարարականում ասվում է, որ կառավարությունը, Ռուսաստանի բանկը և «Գազպրոմը» պետք է «համալիր միջոցառումներ իրականացնեն» գազի դիմաց վճարումների արժույթը փոխելու վերաբերյալ և Պուտինին ամեն ամիս զեկուցեն դրա իրագործման մասին։ Մինչև մարտի 31-ը կառավարությունը պետք է հաստատի «Գազպրոմի» և սպառողների միջև առկա պայմանագրերում փոփոխություններ ներմուծելու հրահանգը։

Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված նրա Ուկրաինա ներխուժման հետ, ստիպված կլինեն անցած շաբաթվա գազի դիմաց վճարել ռուբլով։ Այս միջոցը կոչված է աջակցելու ռուբլու փոխարժեքին այն պայմաններում, երբ Կենտրոնական բանկի ակտիվների զգալի մասը սառեցված է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան