Արտաքին 4 տարի առաջ - 10:21 20-04-2022

Հռոմը կհրաժարվի գազի դիմաց ռուբլով վճարել, եթե ԵՄ-ն դա պատժամիջոցների խախտում համարի. Bloomberg

Իտալիան սպասում է Եվրամիության կարծիքին` Ռուսաստանի կողմից առաջ քաշված գազի դիմաց վճարելու նոր պայմանների վերաբերյալ։ Երկիրը կհրաժարվի դրանց կատարումից միայն այն դեպքում, եթե համայնքը գազի դիմաց ռուբլով վճարումը ճանաչի որպես հակառուսական պատժամիջոցների խախտում, ասվում է Bloomberg-ում հրապարակված հոդվածում։
«Իտալիայի կառավարությունը, նախքան որևէ գործողություն ձեռնարկելը, կսպասի Բրյուսելի կողմից իրավաբանական վերլուծության ավարտին»,- գրել է գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի դիմաց ռուբլով վճարելու մասին հրամանագրի վերլուծությունը։ Ըստ ԵՀ գնահատականի, նոր մեխանիզմը կխախտի Ռուսաստանի կառավարության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև այլ կազմակերպությունների և անհատների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Ըստ ԵՀ-ի՝ հրամանագիրը նոր իրավական իրավիճակ է ստեղծում, որը կարող է ՌԴ-ին լիարժեք վերահսկողության հնարավորություն տալ այն հարցում, թե երբ կավարտվի գազի գծով գործարքը և որ պահին գնորդը կազատվի պարտավորություններից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով