Մամուլ 4 տարի առաջ - 08:53 22-03-2022

Ինչու են այդպես շռայլորեն պատվաստանյութ ուղարկում․ Հրապարակ

Մեզանում անգամ կորոնավիրուսի համաճարակի թեժ շրջանում մարդիկ ակտիվորեն չէին պատվաստվում, հիմա, երբ աշխարհը կամաց հրաժարվում է սահմանափակումներից` վերացվում են դիմակները, QR կոդերը, առավել եւս: Բայց վերջին շրջանում տարբեր երկրներից մեզ պատվաստանյութ են նվիրում: Այս մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը մարտի 22-ի համարում։
«ԱՄՆ իշխանությունը 300-ից ավելի դեղաչափ նվիրեց, երեկ էլ Պորտուգալիայի կառավարությունն է 400 հազար դեղաչափ «Պֆայզեր» նվիրել, իսկ Հայաստանում այլեւս այդքան պատվաստվելու ենթակա մարդ չկա: Իսկ գուցե դրսում պատվաստանյութի մեծ քանա՞կ է կուտակվել, եւ դա պետք է իրացնել, որ ժամկետը չանցնի: Եթե այդքան շռայլ են, թող բժշկական ժամանակակից սարքավորումներ եւ դեղորայք նվիրեն»,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ