Մամուլ 2 տարի առաջ - 08:15 29-05-2024

Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Լոռու մարզպետը եւ մարզպետարանը մարզից կամավորներ են հավաքագրում, որ ուղարկեն աղետի գոտի` աշխատելու: Մարզպետը հանդիպել է բուհերի եւ դպրոցների ղեկավարների հետ` հրահանգել, որ կամավորներ հավաքագրեն: Եվ չնայած անունը «կամավոր» է, իրականում ստիպողաբար են հավաքագրում, հատկապես նրանց, ովքեր միանում են երթերին ու ակցիաներին: Մեր տեղեկություններով, ռեկտորներն ու տնօրեններն էլ սպառնալով` պարտադրում են իրենց աշխատողներին: Ասում են, որ փրկարար ծառայությունը չի հասցնում աշխատանքը կազմակերպել, իսկ գետի հունը, հավաքված տիղմը մաքրելու, տարբեր աշխատանքներ անելու համար մարդուժ է հարկավոր:

Հավաքագրումը համակարգող մարզպետարանի աշխատակից Մարինե Նահապետյանը մեզ հետ զրույցում ասաց` կամավոր է հավաքագրումը. «Մենք ընդամենը տնօրեններին ասել ենք, որ եթե կան մարդիկ, ովքեր կամավորական սկզբունքներով ցանկություն ունեն օգնելու, օժանդակելո, կարող են դիմել մեզ»: Իսկ Լոռվա մարզից մարդիկ բողոքում են, թե ինչու այդ աշխատանքներին չեն ներգրավում այն հազարավոր ոստիկաններին, որոնց պետությունը բարձր աշխատավարձ է տալիս, սակայն հանցագործությունները երկրում աճում են, եւ հասկանալի չէ, թե նրանք ինչով են զբաղված, բացի ցույցերը ցրելուց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում