Մամուլ 2 շաբաթ առաջ - 08:55 01-10-2026

ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզի 19 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Դրանցից մեկը Լոռու մարզի Ստեփանավան համայնքն է, որը հատուկ նշանակություն ունի այս իշխանությունների եւ հատկապես ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի եւ Արփի Դավոյանի համար։ Այս համայնքում ՔՊ-ն հունիսի 7-ին խայտառակ պարտություն է կրել «Ուժեղ Հայաստանից», եւ հիմա կյանքի գնով փորձելու են ռեւանշի գնալ: Նախ, որոշեցին պատժել Ստեփանավանի գործող համայնքապետին, որին մեղադրում են ի վնաս իրենց աշխատելու համար, եւ ՔՊ թեկնածու ընտրեցին Պապիկյանի հայրենի Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին: Սակայն Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի աչքն էլ այնպես են վախեցրել, որ նա հայտարարում է, թե այլ կուսակցությամբ է առաջադրվում, բայց ՔՊ-ի հետ է:

Համայնքից մեզ տեղեկացրին, որ, ընտրություններին ընդառաջ, նախարար Սուրեն Պապիկյանն ու Արփի Դավոյանը կիրակի օրերին պարտադիր այցելում են հայրենի մարզ եւ հանդիպումներ ունենում կոլեկտիվների հետ՝ մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների, նրանց ենթակայության ներքո գործող դպրոցների, մանկապարտեզների եւ այլ հաստատությունների կոլեկտիվների հետ եւ ուղղորդում ՔՊ-ի թեկնածուի կողմը: Մինչ այդ տեղի կուսակցականները «ռազվեդկա» են անում, նրանց զեկուցում, թե ում վրա ինչպես կարելի է ազդել: Երեւանից ժամանած հյուրերը, «դանոսները» ձեռքներին, բացատրական աշխատանք են տանում ընտրողների հետ, կիրառում շանտաժի ու սպառնալիքների ողջ արսենալը։ Հիշենք, որ ՔՊ-ն այս համայնքում պաշտոնապես առաջադրել է Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին: Գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը մասնակցում է այս ընտրություններին անհայտությունից ծլած «Գործարար» կուսակցությամբ, որով առաջադրվել է նաեւ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանը: Սա, ի դեպ, միակ համայնքն է, որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը եւս մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին։ Ցուցակը գլխավորում է Արսեն Գեւորգյանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում