Խոսք 4 տարի առաջ - 19:26 16-03-2022

Պարտությունը ոչ թե ապիկարության հետևանք է, այլ դավադրության․ Ավետիք Իշխանյան

Մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել և վրաններ տեղադրել Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում։ Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։

Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով հերքեց Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերը՝ դրանք որակելով ապատեղեկատվություն:

Այս թեմայի շուրջ oragir.news-ը խոսեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։ Իշխանյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Նախ ասեմ, որ նախկին ՄԻՊ-ը փաստացիորեն հերքեց ՊՆ փոխնախարարին, սա մեկ, երկրորդ՝ տեղի բնակիչները և Կապանի համայնքապետը նորից հերքեցին այդ լուրը։ Այնպես, որ պաշտպանության փոխնախարարի խոսքը բացարձակ սուտ էր»։

Oragir.news-ի այն հարցին, թե մարդու իրավունքների ինչ խախտումներ կարող են առաջանալ ստեղծված իրավիճակի հետևանքով, Իշխանյանը պատասխանեց․ «Այստեղ մարդու իրավունքների մասին կարելի է խոսել, բայց չմոռանանք, որ պատերազմի ժամանակ մարդու իրավունքների հարցը հիմնականում անտեսվում է։ Հատկապես այնպիսի թշնամու կողմից, ինչպիսին Ադրբեջանն է, որը բացարձակապես խախտում է միջազգային կոնվենցիաները՝ կապված գերիների, խաղաղ բնակչությանը ռմբակոծելու և այլնի հետ»։ Անդրադառնալով մեր իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Իշխանյանն ասաց․ «Իրականում 2020 թ․ սեպտեմբերի 27-ի սանձազերծված պատերազմը դեռ շարունակվում է։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ադրբեջանը արհամարհում է և շարունակում է հոխորտալ։ Պատահական չէ Ադրբեջանի ղեկավարի հավակնությունները՝ ընդուպ մինչև Երևանի և ընդհանրապես ողջ Հայաստանի նկատմամբ։ Նրանք այդ քաղաքականությունը շարունակում են իրականացնել Թուրքիայի աջակցությամբ։ Եվ հիմա նրանք, օգտվելով մեր պարտված վիճակից և ռուս-ուկրաինական ճգնաժամից, շարունակում են այդ քաղաքականությունը, իսկ Հայաստանը ոչինչ չի անում։ Մենք ունենք իրականում ջախջախված, բարոյազրկված զինված ուժեր, փորձառու հրամանատարների հեռացում բանակից, մենք, նույնիսկ, շտաբի պետ չունենք։ Այս իրավիճակում հայկական իշխանությունները շարունակում են սողալ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ՝ համաձայնվելով նրանց բոլոր պայմաններին։ Մենք ապրում ենք մղջավանջում, և ես համոզմունք ունեմ, որ Հայաստանի՝ 2018թ-ից սկսված այս քաղաքականությունը, ոչ թե ապիկարության հետևանք է, որը բերեց պատերազմի և պարտության, այլ դավադրության»,- ասաց իրավապաշտպանը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով