Ներքին 4 տարի առաջ - 22:57 15-08-2022

Վարչապետ կոչեցյալն ու պսևդոնախագահը շնորհավորհանքներ են հղում այլ երկրների ղեկավարներին․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո, տարբեր երկրների ղեկավարներ ցավակցություններ հայտնեցին, բացի․․․Բացի Հայաստանի իշխանություն կոչվածներից։ Հակառակը, նրանք՝ վարչապետ կոչեցյալ, թե պսևդոնախագահ, շնորհավորհանքներ են հղում այլ երկրների ղեկավարներին, նրանց տոների կապակցությամբ։

Սրանք վաղուց են ապացուցել, որ մահերը, այդ թվում հայրենակիցների, իրենց համար ոչինչ են, նրանք զոհված լինեն հայրենիքի համար, թե իրենց ապիկար կառավարման հետևանքով։

Նաև պատկերացնում եմ, որ որևէ մեկը համարձակություն չի ունեցել հուշել վարչապետ կոչեցյալին ցավակցություն հայտնել, բա որ կատաղի․․․»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով