Մամուլ 4 տարի առաջ - 08:35 09-03-2022

Վրացական բանկը քաղաքական պահանջներ է դնում ՌԴ քաղաքացիների առջև․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանի խոշորագույն բանկ Bank of Georgia-ն քաղաքական պահանջներ է դնում ՌԴ քաղաքացիների առջեւ։ Նախքան բանկային հաշիվ բացելը, նրանք պետք է ստորագրեն մի փաստաթղթի տակ, որտեղ ասված է․

«Ես դատապարտում եմ Ռուսաստանի ագրեսիան Վրաստանում եւ Ուկրաինայում։ Համաձայն եմ, որ Ռուսաստանն օկուպանտ է, որը 2008-ին ներխուժել է Վրաստան, իսկ 2014 եւ 2022 թթ․՝ Ուկրաինա։ Ես պաշտպանում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ճանաչում եմ Աբխազիան եւ Սամաչաբլոն որպես Վրաստան․․․ չեմ կիսում ռուսական պետական քարոզչությունը եւ պատրաստ եմ օգնել դրա դեմ պայքարում։ Հասկանում եմ, որ այս դրույթների ցանկացած խախտում կհանգեցնի Վրաստանի բանկում իմ հաշվի չեղարկմանը»:

Եթե հրաժարվում են ստորագրել, ապա բանկը հրաժարվում է հաշիվներ բացել եւ սպասարկել ՌԴ քաղաքացիներին»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան