Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:42 03-11-2025

Ի՞նչ են մտածել իշխանական պատգամավորները՝ կողմ քվեարկելով մի բանաձևի, որով հարցականի տակ են դնում վրացական իշխանության լեգիտիմությունը. Դանիելյան

Օրվա իշխանությունների անպատասխանատու քայլերի պատճառով լարվում են հայ֊վրացական հարաբերությունները. ահազանգում է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ֆեյսբուքի իր էջում նա մանրամասնում է. «Եվրանեսթի ԽՎ վերջին լիագումար նիստի շրջանակում Երևանում ընդունված բանաձևին հայ իշխանական պատգամավորների միանալը դժգոհություն է առաջացրել Վրաստանում։

Առանց այդ էլ, վերջին շրջանում վրացական կողմի հետ հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն թվում՝ չնայած պատկան մարմինների հավաստիացումներին, թե ամեն ինչ կարգին է։

Դրա հետևանքները ոչ միայն քաղաքական են, այլև տնտեսական։ Վրաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի զարգացումը մեր պետության համար ունի ռազմավարական նշանակություն։

Վրաստանի տարածքով իրականացվում են տարանցիկ բեռնափոխադրումներ դեպի երրորդ երկրներ։ Իհարկե, այստեղ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, և ժամանակ առ ժամանակ առաջանում են խնդիրներ։ Վերջին ցայտուն օրինակներից է վրացական սահմանին ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտումը։

Այս խնդիրները, գուցեև, ունեն քաղաքական ենթատեքստ, բայց իշխանությունը հենց նրա համար է, որ ձեռքի տակ եղած լծակների բանեցմամբ հասնի խնդիրների լուծման։ Մինչդեռ, սրանք զբաղված են ամեն ինչով՝ եկեղեցու դեմ արշավով, ընդդիմադիրներին հալածելով, բացի իրենց բուն գործառույթներն իրականացնելուց։

Ի՞նչ են մտածել իշխանական պատգամավորները՝ կողմ քվեարկելով մի բանաձևի, որով հարցականի տակ են դնում վրացական իշխանության լեգիտիմությունը։

Տպավորություն է, որ օրվա իշխանությունն այսպիսի քայլերի է գնում հստակ նպատակադրմամբ՝ վատթարացնելու Վրաստանի հետ հարաբերությունները։

Բնականաբար, այս քայլերն ունենալու են հետևանքներ, ինչից տուժելու է մեր տնտեսությունը, ծանր կացության մեջ են հայտնվելու տնտեսվարողները»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»