Արտաքին 4 տարի առաջ - 23:59 08-03-2022

McDonalds-ը կփակի Ռուսաստանում իր բոլոր ռեստորանները

McDonald's-ը որոշել է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում և փակել բոլոր 850 ռեստորանները, ասվում է ընկերության կորպորատիվ կայքում։

«Մեր գործադիր տնօրեն Ռիկ Էրնանդեսի և տնօրենների խորհրդի մնացած անդամների հետ մանրակրկիտ խորհրդակցությունից հետո McDonald's-ը որոշել է ժամանակավորապես փակել մեր բոլոր ռեստորանները Ռուսաստանում և դադարեցնել ցանկացած գործունեություն այս շուկայում»,- ասվում է McDonald's-ի գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկու հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ McDonald's-ի արժեքներն ընկերությանն իրավունք չեն տալիս անտեսել «Ուկրաինայում տեղի ունեցող մարդկային անհարկի տառապանքը»։

Ռուսաստանի McDonald's-ի ռեստորաններում աշխատում է մոտ 62.000 մարդ։ Ընկերությունը խոստացել է, որ կշարունակի վճարել նրանց աշխատավարձերը՝ չնայած ռեստորանների փակմանը։ Թե երբ կվերաբացվեն դրանք, հայտնի չէ։ Ընկերությունը շարունակում է աշխատավարձ վճարել նաև ռուսական ագրեսիայի հետևանքով առանց աշխատանքի մնացած ուկրաինացի աշխատակիցներին։

KFC-ն ևս, հետևելով McDonald's-ի օրինակին, հայտարարել է Ռուսաստանում բոլոր ռեստորանների փակման և աշխատանքի դադարեցման մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան