Արտաքին 4 տարի առաջ - 22:24 27-12-2021

Իտալիան կարգելի մորթու արտադրությունը և կփակի ջրաքիսի բոլոր ֆերմաները

Իտալիայի Սենատի բյուջետային հանձնաժողովն աջակցել է մի օրինագծի, որն արգելում է կենդանիների բուծումը երկրում՝ նրանց մորթին օգտագործելու նպատակով։ Սպասվում է, որ օրենքը խորհրդարանի կողմից կընդունվի մինչև տարեվերջ։ Այս մասին հաղորդում է EuReporter-ը։

Նոր օրենքի համաձայն՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կզաքիսների, շինշիլաների և աղվեսների բուծման բոլոր ֆերմաները կփակվեն, իսկ այն ձեռնարկությունների տերերին, որոնք նախկինում մուշտակներ էին ներկայացնում նորաձևության աշխարհի համար, ընդհանուր փոխհատուցում կվճարեն մինչև 3 միլիոն եվրո։ Այսպիսով, Իտալիան կդառնա 16-րդ երկիրը Եվրոպայում, որը կարգելի կենդանիների այս տեսակի բուծումը և մորթու մշակությունը։

«Կան շատ հստակ տնտեսական, բնապահպանական պատճառներ, հանրային առողջության պահպանման պատճառներ և, իհարկե, էթիկական գործոններ, որոնցից բխում է մորթու ֆերմաների փակման և արգելման անհրաժեշտությունը։ Այսօրվա քվեարկությունը ընդունում է, որ բնական մորթու համար նախատեսված կենդանիների զանգվածային բուծումը թույլ տալը վտանգ է ներկայացնում ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար, ինչը չի կարող արդարացվել այս բռնի արդյունաբերության մեջ ներգրավված մարդկանց փոքրամասնության համար սահմանափակ տնտեսական օգուտներով», - ասում է կենդանիների պաշտպանության Humane Society International կազմակերպության իտալական ընկերության տնօրեն Մարտինա Պլուդան, որը լոբբինգ է իրականացրել նոր օրենսդրության ընդունման համար:

Նշվում է, որ նորաձեւության շատ հայտնի ապրանքանիշեր, այդ թվում՝ Valentino-ն, Armani-ն, GUCCI-ն, Prada-ն եւ Versace-ն, արդեն հրաժարվել են իրենց արտադրանքում մորթի օգտագործելուց։

Բացի էթիկական պատճառներից, նոր կանոնակարգը կապված է կենդանիների շրջանում COVID-19-ի տարածման ռիսկի հետ։ Այսպես, նոյեմբերին հաղորդվել է, որ Դանիայում ջրաքիսների զանգվածային սպանդ է կազմակերպվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ որոշ կենդանիներ վարակվել են կորոնավիրուսով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան