Արտաքին 5 տարի առաջ - 22:04 24-05-2021

Ուկրաինան կփակի Բելառուսի հետ օդային հաղորդակցությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառավարությանը հանձնարարել է որոշում մշակել Ուկրաինայի և Բելառուսի միջև ուղիղ թռիչքների դադարեցման և Բելառուսի օդային տարածքով Ուկրաինա անցնող չվերթների փակման մասին: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 24-ին, հաղորդել են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Ինչպես հաղորդվել է, Բանկովա փողոցում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ վերլուծվել են մայիսի 23-ին Մինսկի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած Ryanair մարդատար ինքնաթիռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները:

Հանդիպմանը ներկա էին վարչապետ Դենիս Շմիգալը, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն, ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Յուլիա Սվիրիդենկոն և Կիրիլ Տիմոշենկոն:

Այս հարցով Շմիգալը մայիսի 25-ին կգումարի նախարարների կաբինետի արտահերթ նիստ:

Բելառուսի հետ օդային երթևեկությունն արգելող առաջին երկիրը Լիտվան էր:

Մեծ Բրիտանիան չեղյալ է հայտարարել բելառուսական «Բելավիա» ավիաընկերության՝ թագավորություն թռչելու թույլտվությունը և ավիափոխադրողներին խորհուրդ տվել խուսափել Բելառուսի վրայով թռչելուց:

Նույն առաջարկությունները ստացել են նաև շվեդական ավիաընկերությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան