Արտաքին 4 տարի առաջ - 23:58 05-03-2022

Արևմտյան երկրները պատրաստվում են պարտիզանական պատերազմի և վտարանդի կառավարության սցենարի. Washington Post

Ուկրաինային հաջողվել է շատ ավելի արդյունավետ դիմադրություն ցույց տալ ռուսական բանակին, քան սպասվում էր Արևմուտքում, սակայն պատերազմն ընդամենը մի քանի օր է՝ շարունակվում է, իսկ ռուսական բանակը շատ ավելի մեծ է, քան ուկրաինականը։ Եթե ​​Ռուսաստանին հաջողվի կոտրել Ուկրաինայի դիմադրությունը, Պետդեպարտամենտը, Պենտագոնը և այլ գերատեսչություններ պատրաստվում են նախագահ Վլադիմիր Զելենսկուն տարհանել Լեհաստան, որտեղ նրա վտարանդի կառավարությունը պարտիզանական պատերազմ կվարի, գրում է Washington Post-ը։

Հակառակ ռուսական քարոզչության բազմաթիվ կեղծ պնդումների՝ Զելենսկին մնում է Կիևում։ Ինչպես հայտնում է Washington Post-ը, վկայակոչելով ուկրաինական հետախուզական ծառայությունները, նախագահի պահակախումբը նրան տարհանելու ծրագիր ունի, սակայն առայժմ նա հրաժարվում է հեռանալ մայրաքաղաքից։

Եվրոպական երկրներն աստիճանաբար հող են նախապատրաստում Զելենսկու կառավարությունը որպես Ուկրաինայի միակ օրինական կառավարություն ճանաչելու համար, նույնիսկ եթե այն դադարի վերահսկելուց երկրի տարածքը։ Սրա հիմքերից մեկը կլինի վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված՝ ռուսական ագրեսիան դատապարտող բանաձևը։

Միաժամանակ, թերթի աղբյուրները վստահորեն նշում են, որ Ուկրաինայում պարտիզանական պատերազմը կարող է երկար շարունակվել, գուցե մեկ տարուց ավելի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան