Արտաքին 4 տարի առաջ - 09:17 04-12-2021

Washington Post-ը հաղորդել է ամերիկացի 11 դիվանագետների հեռախոսների կոտրման մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի 11 աշխատակիցների հեռախոսները կոտրել են իսրայելական NSO Group ընկերության արտադրած ծրագրային ապահովման միջոցով։ Այս մասին դիվանագետներին տեղեկացրել է Apple-ը, հաղորդում է Washington Post-ը։

Խոսքը ամերիկյան դիվանագիտական ​​գերատեսչության աշխատակիցների iPhone-ների մասին է։ Apple-ը ավելի վաղ փորձել է դատի տալ NSO Group-ին` իսրայելական ընկերության կողմից արտադրված ծրագրային ապահովման օգտագործման նկատմամբ դատական արգելանքի կիրառման հասնելու համար:

Apple-ի տվյալներով, NSO Group-ն աշխարհի շատ երկրներում պետական ​​գործակալներին օգնում է գաղտնի տեղեկանալ իրենց հետաքրքրող անձանց սմարթֆոնների պարունակությանը, գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները և հետևել նրանց տեղաշարժին:

NSO Group-ն ինքը բազմիցս ասել է, որ իր սարքավորումները չեն կարող կոտրել ամերիկյան համարներով հեռախոսները։ Սակայն, ամերիկացի դիվանագետների սմարթֆոնների կոտրման մասին տեղեկության հայտնվելուց հետո, ընկերությունը հայտարարել է մի շարք անանուն հաճախորդների օգտահաշիվների կասեցման մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»