Ավելին 4 տարի առաջ - 16:29 22-06-2022

ԱՄՆ տեխնոլոգիական ընկերություններն օգնել են Ուկրաինային հաղթել ռուս հաքերներին. Washington Post

Washington Post-ի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը գրել է այն մասին, թե ինչպես են ԱՄՆ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները օգնել Ուկրաինային հետ մղել ռուս հաքերների հարձակումները: «Ինչպես Ուկրաինայում պարտվեց գովաբանված ռուսական կիբեր ներուժը» վերնագրով սյունակում նա գրում է Կիևի հետ Կրեմնիևյան հովտի հսկաների և ԱՄՆ իշխանությունների համագործակցության մասին։

Ինչպես պնդում է Իգնատիուսը, Ռուսաստանը ամեն անգամ փորձել է գործի դնել իր հարձակողական հնարավորությունները ինտերնետում, սակայն «Ուկրաինան, համագործակցելով մասնավոր տեխնոլոգիական ընկերությունների, արևմտյան հետախուզության և սեփական փորձագետ-ծրագրավորողների հետ, արագ վերականգնել է հասցված վնասի մեծ մասը»:

«ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների և արևմտյան կիբերանվտանգության գործակալությունների միջև ձևավորված սերտ գործընկերությունն այս պատերազմի թերագնահատված կողմերից մեկն է,- գրում է Իգնատիուսը:- 2013 թվականին Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո մասնավոր և պետական ​​կառույցների միջև տարաձայնությունը, ըստ երևույթին, հիմնականում ավարտված է: Դրա պատճառը 2016 և 2020 թվականներին ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պատասխան արձագանքն է, իսկ այժմ՝ Ուկրաինա չհրահրված ներխուժումը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան