Արտաքին 4 տարի առաջ - 11:38 03-06-2022

Չինաստանը ՌԴ-ին օգնելու միջոցներ է փնտրում՝ առանց ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելու․ The Washington Post

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել իր օգնականներին գտնել Ռուսաստանին օգնելու ուղիներ, բայց դա անել առանց Արևմուտքի պատժամիջոցների տակ հայտնվելու։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Չինաստանի և ԱՄՆ-ի աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը բազմիցս դիմել է Չինաստանին՝ մեծացնելու աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական և տեխնոլոգիական։ Բանակցություններին ծանոթ չինացի պաշտոնյաներից մեկը դրանք բնութագրել է որպես «լարված». «Մենք հասկանում ենք [Ռուսաստանի] բարդ վիճակը, բայց չենք կարող անտեսել մեր սեփական իրավիճակը: Չինաստանը միշտ գործելու է չինացի ժողովրդի շահերից ելնելով»։

Միևնույն ժամանակ, Չինաստանը հրաժարվում է դիվանագիտական ​​մակարդակով աջակցել Ռուսաստանին. Պեկինը հրապարակայնորեն մեղադրում է ԱՄՆ-ին հակամարտության և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ուղղված նրա գործողությունների համար, պատժամիջոցներն անվանում է «ապօրինի», սակայն սովորաբար ձեռնպահ է մնում ՄԱԿ-ում քվեարկելիս: Մոսկվան, ըստ The Washington Post-ի, նման աջակցությունը անբավարար է համարում։

Պարբերականի աղբյուրներից մեկը նաև ասել է, որ Ուկրաինայում պատերազմը ձգձգվել է ավելի երկար, քան Չինաստանը սպասում էր, և Պեկինը հասկացրել է Մոսկվային, որ մարտերի դադարեցումը «ավելի մեծ ազատություն կտա պատժամիջոցներին դիմակայելու և գործարար կապերը զարգացնելու համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով